back button menu

Երեք խորհուրդ` Project Charter-ը գրելու համար

Եվ այսպես, ձեր գլխում ծնված գաղափարը հաջողությամբ անցել է գնահատման փուլը` արժանանալով հավանության, և պետք է վերջապես դառնա նախագիծ և կյանքի կոչվի: Հասել է այն պահը, երբ պետք է անցնեք նախագծի հիմնադիր փաստաթղթի` Project charter-ի ստեղծմանը և բացարձակ պատկերացում չունեք, թե ինչպիսին է լինելու քայլերի հերթականությունը: Եկե՛ք առանձնացնենք երեք խորհուրդներ, որոնք օգտակար կլինեն այս կարևոր աշխատանքն իրականացնելիս.

  1. Ականջալուր եղեք ձեր թիմին. Մի՛ մտածեք, որ պետք է միայնակ մշակեք բավականին մեծ ծավալով ինֆորմացիա: Միավորե՛ք ձեր թիմի որոշ անդամներին, լսե՛ք նրանց կարծիքները նախագծի նպատակների, գնահատման մեթոդների, փուլային ժամանակացույցի և շատ այլ հարցերի շուրջ: Այս ամենի շնորհիվ կկարողանաք ունենալ նախագծի վերաբերյալ ավելի լայն պատկերացում և կկազմեք ավելի ճշգրիտ փաստաթուղթ:  
  2. Եղե՛ք հստակ և հնարավորինս հակիրճ. Իհարկե, միշտ կա երկար-բարակ պատմություններ պատմելու և դրանք թղթին հանձնելու գայթակղություն, բայց Project Charter-ը բացարձակ այս մասին չէ: Պետք է հիշել, որ այս փաստաթուղթը նախագծի հակիրճ նկարագրությունն է, որտեղ հակիրճը կարևորագույն բառ է: Փաստաթղթի յուրաքանչյուր ենթակետ պահանջում է ոչ ավելին, քան երկու-երեք նախադասությամբ բացատրություն, դե իսկ հնարավորության դեպքում գծապատկերների օգտագործումը կդարձնի տեղեկատվությունը շատ ավելի ներկայանալի և հեշտ ըմբռնելի:  
  3. Ստեղծե՛ք ձևանմուշ. Մեկ անգամ ստեղծելով Charter-ն ու զգալով, թե որքան է այն հեշտացնում աշխատանքը և որքան հարցերի պատասխաններ է տալիս նախագծի իրականացման ընթացքում, վստահաբար կսկսեք նմանատիպ փաստաթուղթ ստեղծել յուրաքանչյուր նախագծի համար: Ուստի, մի՛ կորցրեք ժամանակ նույն բանն անընդհատ ստեղծելու վրա: Ստեղծե՛ք պարզ ձևանմուշ, որը կարող եք պատճենել և օգտագործել ձեր տարբեր նախագծերի հիմնադիր փաստաթղթերը ստեղծելիս: Սա ոչ միայն հետ կպահի ձեզ և ձեր թիմակիցներին նույն աշխատանքի կրկնությունից, այլև կօգնի խուսափել բացթողումներից, օրինակ` որևէ կարևոր ենթակետի ներառումից փաստաթղթի մեջ: