Armguard Unicode
ABCDEFGHIJKLMNOPQRSTUVWXYZabcdefghijklmnopqrstuvwxyz1234567890’;:,.?!
ԱԲԳԴԵԶԷԸԹԺԻԼԽԾԿՀՁՂՃՄՅՆՇՈՉՊՋՌՍՎՏՐՑՈՒՓՔԵՎՕՖաբգդեզէըթժիլխծկհձղճմյնշոչպջռսվտրցուփքևօֆ1234567890’;:,.?!

Branding and Visual Identity
Կողբ-Վարդավառ՝ փառատոն վառ պահերի, փորձառության, բոլոր զգայարանների ակտիվացման, մարդկանց, բնության և լույսի մասին։ Արթ ինստալյացիաներից մինչև երաժշտական բիթեր՝ ամենը վառ զգացմունքներ կենդանացնելու, պահի կախարդանքը զգալու, ընդհանուր արժեքների շուրջ միավորվելու, ամառային բաց երկնքի տակ պարելու և պարզապես կյանքը վայելելու համար։
Փառատոն, որը ձգտում է դառնալ ավանդույթների և նորարարության խառնարան. վայր, որտեղ հավասարապես տեղ ունեն ավանդականն ու խիստ ժամանակակիցը, հինն ու նորը, հայկականն ու արտասահմանյանը։


ԿՈՂԲ-ՎԱՐԴԱՎԱՌ. ՋՐԻ ՃԱՄՓԱ
«Ջրի ճամփա»-ն խորհրդանշում է մարդկանց հոսքը դեպի Կողբ. նրանք ձգվում են այստեղ Վարդավառի ջրի հետքերով, ու որքան էլ հեռու լինի ճանապարհը, գալիս են թեթև՝ ջրի ճամփով։
Մյուս կողմից, ինչպես ջրի շրջապտույտն է բնության մեջ վերադարձնում այն Երկիր մոլորակ, նույնպես և Վարդավառը տարեցտարի վերադարձնում է մարդկանց Կողբ՝ ջրի ճամփով՝ թեթև, կանչող...
Եվ, վերջապես, Կողբը խաչմերուկ է՝ ճանապարհային, մշակութային, վայր, որտեղ միավորվում, միախառնվում են տարբեր «ջրեր», տարբեր ուղղություններ, անգամ՝ ազգեր։


Շրջանը խորհրդանշում է միավորումն ընդհանուր արժեքների շուրջ, համախմբվածությունն ու միասնականությունը, ինչպես նաև կապն ավանդականի հետ՝ հայկական պարերը՝ շուրջպար բռնելը։ Շրջանագիծը փոխանցում է նաև խաչմերուկի գաղափարը։
Ալիքները խորհրդանշում են Վարդավառի ջուրը և ջրի ճամփան։
«Վառ» բառի արտահայտված գրվածքը փոխանցում է ոչ միայն Վարդավառի, այլ նաև փառատոնը հյուրընկալող գյուղի՝ Կողբի տրամադրությունը՝ վառ գույները, մարդկանց, արվեստը, բնությունը։
Բարակ գծերը խորհրդանշում են ջրի շարժումը, թեթևությունը, բայց և միջավայրը վերափոխելու ուժը։ Նույնպես և գրվածքում առկա բարակ գծերն են թարմություն, թեթևություն ու շարժում հաղորդում հստակ պատկերին։
առաջնային
առաջնային
առաջնային
երկրորդական
երկրորդական
ABCDEFGHIJKLMNOPQRSTUVWXYZabcdefghijklmnopqrstuvwxyz1234567890’;:,.?!
ԱԲԳԴԵԶԷԸԹԺԻԼԽԾԿՀՁՂՃՄՅՆՇՈՉՊՋՌՍՎՏՐՑՈՒՓՔԵՎՕՖաբգդեզէըթժիլխծկհձղճմյնշոչպջռսվտրցուփքևօֆ1234567890’;:,.?!
ABCDEFGHIJKLMNOPQRSTUVWXYZabcdefghijklmnopqrstuvwxyz1234567890’;:,.?!
ԱԲԳԴԵԶԷԸԹԺԻԼԽԾԿՀՁՂՃՄՅՆՇՈՉՊՋՌՍՎՏՐՑՈՒՓՔԵՎՕՖաբգդեզէըթժիլխծկհձղճմյնշոչպջռսվտրցուփքևօֆ1234567890’;:,.?!




























Երաժշտություն, արվեստ ու մի քիչ էլ կախարդանք՝ ահա, թե ինչ է Կողբ-Վարդավառը։