back button menu

Նախագիծ, թե՞ գործառնական գործունեություն/operations. հասկանում ենք տարբերությունները

Նախագիծ/Project, թե՞ գործառնական (ֆունկցիոնալ) գործունեություն/Operations. եթե մինչ օրս հստակ չեք հասկացել այս երկուսի միջև տարբերությունը, ուրեմն այսօրվա նյութը հենց ձեզ համար է:

Տարբերությունները` տարբերություններ, բայց որպես սկիզբ` եկե՛ք ուսումնասիրենք դրանց ընդհանրությունները: Մարդիկ սովորաբար շփոթում են այս երկու հասկացությունները, քանի որ դրանք ունեն որոշ ընդհանուր բնութագրեր`

  • Երկուսն էլ իրականացվում են մարդկային ռեսուրսների օգնությամբ;
  • Երկուսն էլ պլանավորվում են, իրականացվում և վերահսկվում;
  • Երկուսն էլ բնութագրվում են ռեսուրսների սահմանափակությամբ:

Այս ընդհանուր հատկությունները մարդկանց շփոթության մեջ են գցում: Այնուամենայնիվ, project-ի և operations-ի միջև տարբերությունները բավականին հստակ են:

Ըստ PMBOK Guide-ի` նախագիծը ժամանակավոր գործունեություն է` ուղղված եզակի ապրանք, ծառայություն կամ արդյունք ստեղծելուն: Եվ, չնայած, նախագծի տարբեր ձևակերպումներ կան, բոլորն էլ միաձայն պնդում են, որ`

  • Նախագծերը բնույթով ժամանակավոր են;
  • Նախգծերը նախաձեռնվում են եզակի արդյունք ստանալու նպատակով` լինի դա ապրանք, ծառայություն կամ արդյունք:

Ի՞նչ է նշանակում, որ նախագիծն իր բնույթով ժամանակավոր է: Վերջնական արդյունքը ստանալուց հետո նախագիծը դադարում է գոյություն ունենալուց, քանի որ դրա նպատակն իրագործված է: Նախագիծն ունի հաստակ սահմանված ժամկետներ` սկիզբ և ավարտ, այն չի կարող հավերժ շարունակվել:

Իսկ ի՞նչ է գործառնական գործունեությունը:

Գործառնական կամ ֆունկցիոնալ գործունեությունը գործողությունների շարունակական կատարումն է, երբ կազմակերպության ընթացակարգերի համաձայն՝ շարունակաբար ստեղծվում է նույն կրկնվող արդյունքը կամ ծառայությունը: Այսինքն, գործառնական գործունեությունը ժամանակավոր չէ, այն մշտական բնույթ է կրում: Թթվասերի արտադրությունը կամ կազմակերպության ընթացիկ հաշվապահության իրականացումը գործառնական գործունեության օրինակներ են: Ինչպես հասկանում ենք, գործառնական գործունեությունը նոր բան չի ստեղծում, այն ավելի շատ միտված է կազմակերպության ներսում արդեն իսկ գործող համակարգը պահպանելուն: Գործառնական գործունեության մեջ ոչ մի եզակիություն չկա. մենք օրեցօր իրականացնում ենք նույն, կրկնվող ֆունկցիաները:

Այս տարբերությունները վերջնականապես ֆիքսելու համար նայենք, իսկ ավելի լավ է` տպենք և պահենք աղյուսակը.